"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան: "Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրով քաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise):
Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի 28-ին:
"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ"
Քաղաքային քվեստի մասնակցության կարգը.
1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները,
2. Քաղաքային քվեստ- մասնակիցները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise),
3. Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը,
4. PR հապավումների լուսանկարները պետք է արվեն բացառապես Երևան քաղաքի տարածքում` տարբեր ընկերությունների լատինատառ ցուցանակների, վահանակների, լոգոների, անվանումների և այլնի օգտագործմամբ: Նկարված բառերի մեջ PR հապավումը կարող է լինել բառի սկզբում, մեջտեղում կամ վերջում, սակայն նշված հերթականությամբ` PR,
5. Լուսանկարները ներկայացնելիս պետք է կից նշել այն հասցեն, որտեղ գտնվում է PR հապավումը պարունակող բառը,
6. Լուսանկարում պետք է երևա ամբողջ բառը, որի մեջ գտնվել է PR հապավումը, իսկ լուսանկարի որակը պետք է լինի բավարար՝ բառի ու հապավման հստակ երևալու համար,
7. Մրցույթին չեն կարող ներկայացվել կավիճով, գրիչով, ածուխով կամ ձեռքով գրված PR հապավումները,
8. Միևնույն մասնակցի կողմից մրցույթին չպետք է ներկայացվեն բնույթով կրկնվող բառեր` օրինակ չի կարելի ներկայացնել մեկից ավել "PRint" բառը, եթե անգամ լուսանկարն արվել է տարբեր վայրերում,
9. Լուսանկարները կարող են ներկայացվել ինչպես տպված, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ որևէ կրիչի վրա,
10. Մրցույթի վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը,
11. Մասնակիցներն իրենց հավաքած 50 PR հապավումներով լուսանկարները պետք է ներկայացնեն "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"` Մ. Մկրտչյան 8 հասցեով:
Դուրս եկավ: Գնում եմ քաղաքով պտտվելու :)
ОтветитьУдалитьԵս էլ, մանավանդ որ ֆոտոապարատս արդեն հոգնել էր իմ ցնդո գաղափարները նկարելուց:
ОтветитьУдалитьՀամ էլ՝ շաաատ ուրախ եմ, որ մեր մոտ որեւէ կերպ /մանավանդ էս կերպ :ՃՃՃ/ նշվելու է PR-ի և PR մասնագետների օրվան:
Իմիջիայլոց, ի շնորհիվ էս մրցույթի, ես սկսեցի «ատել» caRPet բառը :ՃՃՃ
***
ОтветитьУдалитьԱյսինքն օրը... :ՃՃՃ
Շաաատ լավ գաղափարա:PR-ի մասնագետները շաաատ ուրախ կլինեն,համոզված եմ:Ես նույնպես:)
ОтветитьУдалитьՊատկերացում չունեի, որ Երեւանի փողոցներում էսքան բառ կարելի է գտնել, որոնցում PR հապավումը կա,,, Զարմացած եմ...
ОтветитьУдалитьapres
ОтветитьУдалитьԱրդյոք Քոմմենթ Չի՞ լինում Թողել:
ОтветитьУдалитьոմանց մոտ իրոք չի ստացվում...տեխնիկական խնդիր է, կարծում եմ...
ОтветитьУдалить