"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի մասին
"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն" հանրային կապերի հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին և նպատակ ունի կայացնել հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտը Հայաստանում` ի շահ հանրության: Նպաստելով PR-ի զարգացմանը` մենք պայքարում ենք հասարակական կարծիքի վրա գործադրվող «բռնությունների» դեմ` թույլ չտալով, որ հասարակական կարծիքի ձևավորման գործիքները վնասեն հանրության հոգեբանական և էմոցիոնալ կայունությանը:
Կենտրոնը խնդիր ունի նաև հասարակական կարծիքի ձևավորման միջոցով ազդել միջազգային հանրության կարծիքի վրա` ձևավորելով դրական իմիջ Հայաստանի Հանրապետության և հայերի մասին` դրանով նպաստելով ինչպես տուրիզմի զարգացմանը, այնպես էլ բազմաթիվ հայանպաստ ծրագրերի կյանքի կոչմանը:
Առաջադրված նպատակներին հասնելու համար կազմակերպությունն իրականացնում է զանազան PR նախագծեր և ակցիաներ, կազմակերպում է խորհրդատվություն, հանդիպումներ, թրեյնինգներ, մրցույթներ, հարցումներ, ուսումնասիրություններ, հանդես է գալիս տարբեր հրապարակումներով և հայտարարություններով:"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը զբաղվում է նաև հասարակական կարծիքի ձևավորման մասնագետների` PR մենեջերների և PR խորհրդատուների վերապատրաստմամբ: Դրանով կազմակերպությունը նպատակ ունի քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներին, ինչպես նաև կազմակերպություններին ապահովել բարձրակարգ և երաշխավորված մասնագետներով:
Հասցե` ՀՀ, 0010 Երևան, Մ. Մկրտչյան 8
Հեռ.` (+37493) 877-857, (+37494) 503-337 (+37410) 72-29-82
Էլ. փոստ` arm.pr.center@gmail.com
Էլ. հասցե` www.armpr.com