"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթն ավարտվեց: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց հետաքրքիր աշխատանքների համար և շնորհավորում ենք մեր հաղթողներին, որոնց հետ կհանդիպենք հուլիսի 28-ին:
Սպասեք նոր և էլ ավելի հետաքրքիր քվեստների...:)
Հարգանքներով՝ «PR-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»:
25 июл. 2010 г.
19 июл. 2010 г.
"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթ
"PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան: "Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրով քաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise):
Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի 28-ին:
"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ"
Քաղաքային քվեստի մասնակցության կարգը.
1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները,
2. Քաղաքային քվեստ- մասնակիցները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise),
3. Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը,
4. PR հապավումների լուսանկարները պետք է արվեն բացառապես Երևան քաղաքի տարածքում` տարբեր ընկերությունների լատինատառ ցուցանակների, վահանակների, լոգոների, անվանումների և այլնի օգտագործմամբ: Նկարված բառերի մեջ PR հապավումը կարող է լինել բառի սկզբում, մեջտեղում կամ վերջում, սակայն նշված հերթականությամբ` PR,
5. Լուսանկարները ներկայացնելիս պետք է կից նշել այն հասցեն, որտեղ գտնվում է PR հապավումը պարունակող բառը,
6. Լուսանկարում պետք է երևա ամբողջ բառը, որի մեջ գտնվել է PR հապավումը, իսկ լուսանկարի որակը պետք է լինի բավարար՝ բառի ու հապավման հստակ երևալու համար,
7. Մրցույթին չեն կարող ներկայացվել կավիճով, գրիչով, ածուխով կամ ձեռքով գրված PR հապավումները,
8. Միևնույն մասնակցի կողմից մրցույթին չպետք է ներկայացվեն բնույթով կրկնվող բառեր` օրինակ չի կարելի ներկայացնել մեկից ավել "PRint" բառը, եթե անգամ լուսանկարն արվել է տարբեր վայրերում,
9. Լուսանկարները կարող են ներկայացվել ինչպես տպված, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով՝ որևէ կրիչի վրա,
10. Մրցույթի վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը,
11. Մասնակիցներն իրենց հավաքած 50 PR հապավումներով լուսանկարները պետք է ներկայացնեն "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"` Մ. Մկրտչյան 8 հասցեով:
Подписаться на:
Сообщения (Atom)