10 авг. 2010 г.

"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթի ամփոփում

Սույն թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ի կողմից կազմակերպված "Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 28-ին՝ Հայաստանում առաջին անգամ նշվող "PR-ի և PR մասնագետների" օրը, քանի որ քվեստ-մրցույթը նույնպես նվիրված էր այդ օրվան: Քվեստ-մրցույթի արդյուքներն ու հաղթողների անունները հայտարարվեցին PR-ի և PR մասնագետների օրվա կապակցությամբ Հայաստանում առաջին անագամ անցկացվող "PR մրցանակաբաշխության" հանդիսավոր արարողության ժամանակ: Հաղթողները որպես պարգևատրում ստացան գեղեցիկ խրախուսական հուշանվեր-մրցանակներ և շնորհակալագրեր:
 

"Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթի հաղթող են ճանաչվել.
 

Առաջին տեղ՝ լրագրող Գայանե Նազարյան,




  Երկրորդ տեղ՝ Մարալ Հարությունյան,

 Երրորդ տեղ՝ Նարինե Քարտաշյան:


 Շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում մասնակցության համար: 

Ավել տեղեկատվության և միջոցառման բոլոր նկարները դիտելու համար կարող եք այցելել http://kikimania.wordpress.com կամ http://armpr.com հասցեներով:

Հարգանքներով՝ «PR-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»: